Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Այսօր` հուլիսի 1-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից Հայոց բանակ ճանապարհվեց 2020 թվականի ամառային զորակոչի առաջին խումբը:
Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարվա զորակոչն ընթանում է արտակարգ դրության պայմաններում:
Նակինի համեմատ թեեւ այն քիչ է հանդիսավոր, մարդաշատ ու տոնական, սակայն նկատելի էր նորակոչիկների եւ նրանց հարազատների բարձր տրամադրությունը: Ելնելով համավարակի կանխարգելման անհրաժեշտությունից՝ եւս մեկ անգամ խնդրել եմ պահպանեն սահմանված կարգը, խուսափեն մարդաշատ հավաքներից ու այլ կարգի միջոցառումներից:
Ուզում եմ կրկին հիշեցնել ու կարեւորել մեր բանակում հաճախակի նկատված ցավալի դեպքերի մասին, որոնք կապված են միջանձնային հարաբերությունների հետ:
Յուրաքանչյուր զորակոչիկ պետք է հիշի, որ իրեն ամեն վայրկյան անհամբեր տանը սպասում են հարազատները: Բոլոր զորակոչիկներին մաղթում եմ քաջ առողջություն, պատվով ծառայեն ու փառքով տուն վերադառնան:
Հուլիս ամսի ընթացքում զորակոչիկները բանակ կմենկնեն նաեւ մարզային զինկոմիսարիատի Սեւանի, Վարդենիսի, Ճամբարակի եւ Գավառի բաժանմունքներից: Ամառային զորակոչը մարզում կշարունակվի մինչեւ օգոստոսի 1-ը»: