ՀՀ քննչական կոմիտեի նախագահի շնորհավորական ուղերձը՝ Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ:
«Հարգելի Իգոր Ռուդիկի,
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ:
Նոր մարտահրավերների և հասարակական կյանքի ներկա դինամիկ զարգացման պայմաններում, Արցախի Հանրապետության իրավապահ համակարգի կարևոր օղակներից մեկը՝ Քննչական կոմիտեն, առանցքային դեր ունի հանցավորության դեմ պայքարի, օրինականության ամրապնդման և օրենքի գերակայության սկզբունքի ապահովման գործում:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն շարունակելու է սերտ համագործակցությունը Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի հետ՝ ի շահ հանցավորության դեմ պայքարի արդյունավետության ապահովման, պետականության ամրապնդման և մեր ղեկավարած կառույցների աշխատանքի հանդեպ հանրային վստահության բարձրացման:
Հարգելի Իգոր Ռուդիկի,
Կրկին անգամ շնորհավորելով Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ արգասաբեր աշխատանք և նորանոր ծառայողական հաջողություններ»: