Կառավարության աջակցության ծրագրից օգտվելու համար կարող եք դիմել հուլիսի 3-ից․ Նաիրի Սարգսյան

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը տեղեկացնում է․

«Կառավարության որոշման փոփոխությամբ հակաճգնաժամային 20-րդ միջոցառման աջակցությունից օգտվելու հնարավորություն տրվեց նաև միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին և իրենց աշխատակիցներին: Շահառուները կարող են դիմել https://dimum.ssa.am/ կայքի միջոցով հուլիսի 3-ից:

Ինչպես գիտեք, 2020 թվականից միկրոձեռնարկատերերը ազատված են իրացման շրջանառության վերաբերյալ ամսական և եռամսյակային հաշվետվություններ ներկայացնելու պարտավորությունից, որը բարդություն է առաջացնում առավել տուժած ոլորտներում գործողներին նույնականացնելու համար:

Նույնականացումը կիրականացվի հետևյալ կերպ.

1. Բոլոր այն սուբյեկտները, ովքեր գործունեություն են ծավալել նաև 2019թ-ին, ապա հիմք ընդունելով նրանց ներկայացրած վերջին հարկային հաշվետվությունը կընդգրկվեն շահառուների ցանկում:

2. 2020թ-ին հիմնադրված միկրոձեռնարկատիրության սուբյեկտները շահառու հանդիսանալու համար պետք է dimum.ssa.am կայքում լրացնեն գործունեության հիմնական տեսակը կամավոր հայտարարագրելու մասին դիմում: Այն կստուգվի ՊԵԿ-ի կողմից և գործունեության տեսակը տուժած ոլորտներին համապատասխանելու դեպքում նրանք նույնպես կընդգրկվեն շահառուների ցանկում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել