Կորոնավիրուսի իմ թեստի պատասխանը՝ բացասական. Ջանիբեկ Հայրապետյան

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ջանիբեկ Հայրապետանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասցում է.

«Կորոնավիրուսի իմ թեստի պատասխանը՝ բացասական։

Իմ մտահոգությունն եմ հայտնում բոլոր այն անձանց տածած չարության և ատելության համար, ովքեր իմ գործընկերմերի հիվանդության առթիվ արտահայտել են ուրախության, հիացմունքի էմոցիաներ կամ օգտագործում են առիթը քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար։ Մեծ ամոթ է ՀՀ քաղաքացու նման վերաբերմունքը հայրենակցի հանդեպ։ Պահպանեք մարդկային որակները անկախ քաղաքական իրավիճակից և հայացքներից։

Իմ երախտիքի խոսքն եմ հայտնում այս ընթացքում իմ առողջության համար անհանգստություն արտահայտած բոլոր անձանց։

Առողջ եղեք հարգելի համաքաղաքացիներ»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել