ՍԴ կարող են դիմել պատգամավորների առնվազն 1/5-րդ-ը․ հետևաբար, ՍԴ-ն իրավունք չունի վարույթ ընդունել դիմումը․ Մանե Թանդիլյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պագամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Սիրելի լրագրողներ,

Մեզ շատ եք հարցնում, արդյո՞ք կարող են պատգամավորների 26 ստորագրությամբ դիմել Սահմանադրական դատարան։

Նշեմ որ, Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող են դիմել պատգամավորների առնվազն 1/5-րդ-ը, այսինքն 20 տոկոսը։

26 պատգամավորը կազմում է 19,7 տոկոս է, որը միանշանակ փոքր է 20 տոկոսից՝ 1/5-ից։

Հետևաբար, ՍԴ իրավունք չունի վարույթ ընդունել դիմումը, ինչպես չի եղել երբևէ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել