Ի՞նչն ենք սխալ անում, կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք։

«Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Զանգվածաբար շարունակում ենք դիմակ չկրել:

Ի՞նչն ենք սխալ անում, որ մեր սիրելի հայրենակիցները այսպիսի քամահրանքով են վերաբերվում իրենք իրենց եւ իրենց շրջապատի առողջությանը:

Մի՞թե Քաղաքացու հետ երկխոսությամբ ձեւավորված մեր կառավարությունը հարկադրանքի լեզվով պիտի խոսի Քաղաքացու հետ՝ իր իսկ թանկագին առողջությունը պահպանելու նրա պատրաստակամությունը մեծացնելու համար»,-նշում է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել