Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայկական Ռոբին ռոբոտը հայտնվել է Ֆորբսի ամսագրի ուշադրության կենտրոնում։
Ռոբինը 2020 տարվա սկզբին արժանացել էր ՀՀ ԲՏԱ նախարարության նորարարական դրամաշնորհին և հաղթել է ուղեգիր դեպի համաշխարհային ձեռներեցության դպրոցներից` Դրեյփերի համալսարան։
Ռոբինը օգնում է երեխաներին հաղթահարել վախը հիվանդանոցներից` կորոնավիրուսի այս ծանր շրջանում»,-նշում է Հակոբ Արշակյանը։