Սեպտեմբերից Հայաստանում կմեկնարկի ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիրը. նախարար

Այս տարվա սեպտեմբերից կմեկնարկի ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիրը. այն մանկավարժները, որոնք հաջողությամբ կանցնեն այդ բարդ ատեստավորումը, կստանան 30-50 տոկոսով բարձրացված աշխատավարձ: Այդ մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարի խոսքով՝ կառաջանա մոտիվացիա, որպեսզի մանկավարժները, որոնք աշխատում են սեփական կարողությունների վրա եւ կանցնեն վերապատրաստումը, ինչպես նաեւ կբարելավեն հմտությունները, համապատասխանաբար, կստանան ավելի բարձր աշխատավարձ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել