Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը տեղեկացնում է․
«Ռեստորանային և հանդիսությունների ոլորտում աշխատող մեր հայրենակիցներին տեղեկացնում եմ, որ,
ի պատասխան սույն թվականի մայիսի 21-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած առաջարկության՝ ռեստորանային և հանդիսությունների ոլորտում արգելքների չեղարկման վերաբերյալ, ՀՀ վարչապետի աշխատակազմը նպատակահարմար չի համարում մշակույթի և զվարճությունների հատվածի տնտեսական գործունեության մի շարք տեսակների վերաբացումը վարակի տարածման ներկա փուլում՝ հանրային առողջության պահպանման նկատառումներից ելնելով»:
![На изображении может находиться: текст](https://scontent.fevn2-1.fna.fbcdn.net/v/t1.0-9/s960x960/103315377_708612163312008_7040359652281199676_o.jpg?_nc_cat=110&_nc_sid=8024bb&_nc_ohc=7O3z47L7LvoAX9kLrfl&_nc_ht=scontent.fevn2-1.fna&_nc_tp=7&oh=6509bc3d1f2088e3993eebb6e396e545&oe=5F054BEF)