Հունիսի 7-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։
Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 6,953,808 է։ Մահացել է 401,087 մարդ, բուժվել՝ 3,115,922-ը։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 467,073-ի։ Բուժվել է 226,272 մարդ, մահացել է՝ 5,851-ը։
Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 8,281-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 171,789 դեպք։ Ապաքինվել է 134,349 մարդ։
Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 170,132 դեպք է գրանցվել, մահացել է 4,692 մարդ, բուժվել՝ 137,969-ը։
Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 7,553 անձի մոտ, որից 4,149-ն ապաքինվել են, 88-ը՝ մահացել է։
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 809-ի։ Մահացել է 13 մարդ, բուժվել է 674 մարդ։
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 13,130-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 4,014 է, վիրուսից 200 մարդ է մահացել։
Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն առաջատար է։ 1,928,094 վարակված, 110,037 մահ։