Կոռոնավարակի ճգնաժամի ժամանակ, երբ վարակված է նաև երկրի ղեկավարը, քաղաքական ցնցումների յուրաքանչյուր փորձ պետք է որակվի՝ դավաճանություն. Հակոբ Սիմիդյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Կոռոնավարակի ճգնաժամի ժամանակ, հատկապես էն պարագայում, երբ վարակված է նաև երկրի ղեկավարը, քաղաքական ցնցումների յուրաքանչյուր փորձ պետք ա որակվի՝ դավաճանություն: Եվ հիշեք, հարգելիներս, երկրի ղեկավարը շուտով կապաքինվի, իսկ ձեր վարակի հնարավորությունը դեռ առջևում է, ու ոչ միայն կոռոնավիրուսային`առջևում է նաև քրեական վարակի իրավական բուժումը:

Այո՛, ժամանակին էլ չեք պահպանել սահմանված կանոնները, որովհետև ինչպես հիմա, այնպես էլ նախկինում դուք զբաղված եք եղել ձեր անձնական խնդիրների լուծմամբ»:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել