Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ Ազգային ժողովի հայց է ներկայացրել

2013թ.-ի մարտի 4-ի թվագրմամբ պատասխան գրությամբ ՀՀ Ազգային ժողովն Ինֆորմացիայի ազատության կենտրոնին տրամադրեց ՀՀ ԱԺ նախագահի` 2012թ.-ի 1-ին կիսամյակի կարգադրությունների պատճենները, ինչպես նաեւ տեղեկատվություն 2012թ-ին ՀՀ ԱԺ-ին ներկայացուցչական ծախսերի համար հատկացված եւ ծախսված գումարների վերաբերյալ:

Ինչպես տեղեկացում է ԻԱԿ-ը՝ ՀՀ ԱԺ-ի ներկայացուցչական ծախսերի մասին տեղեկատվությունն ԻԱԿ-ը խնդրել էր 2012թ. նոյեմբերի 20-ի տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ: ԻԱԿ-ի այս հարցմանը ԱԺ-ն տրամադրել էր թերի պատասխան: Պատասխանը համարվել էր թերի, քանի որ ԱԺ-ն չէր տրամադրել հարցմամբ խնդրված տեղեկությունների մի մասը (տես` https://givemeinfo.am/hy/case/1085/):

ՀՀ ԱԺ նախագահի` 2012թ.-ի 1-ին կիսամյակի կարգադրությունների պատճեններն ԻԱԿ-ը խնդրել էր 2012թ. նոյեմբերի 20-ի տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ: 05.12.2012թ.-ին ԱԺ-ն էլեկտրոնային փոստի միջոցով ԻԱԿ-ին պատասխանել էր, որ տեղեկատվությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, եւ այն կտրամադրվի 30-օրյա ժամկետում: Սակայն, դրանից հետո որեւէ պատասխան ԱԺ-ից չէր ստացվել, այսինքն՝ չէր տրամադրվել 22.11.2012թ.-ի հարցմամբ, ինչպես նաեւ 05.12.2012թ.-ի կրկնակի հարցմամբ պահանջվող տեղեկատվությունը (տես` https://givemeinfo.am/hy/case/1093/ եւ https://givemeinfo.am/hy/case/1094/):

Արդյունքում 2013թ.-ի փետրվարի 1-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի` դատարանից խնդրելով ճանաչել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման փաստը, այդ թվում՝ պատասխանողի անգործությամբ, եւ ՀՀ Ազգային ժողովին պարտավորեցնել տրամադրել հայցվող տեղեկությունները:

ԻԱԿ-ի կողմից դատարան դիմելուց հետո 2013թ.-ի մարտի 4 թվագրմամբ գրությամբ ՀՀ ԱԺ-ն տրամադրեց դատական գործի պատճառ դարձած տեղեկությունները, սակայն, թերի: Ծավալուն` 114 էջից բաղկացած տեղեկատվության 113 էջը կազմում էին ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությունները, որոնցում, սակայն, ըստ կարգադրությունների հերթական համարների` բացակայում է 12 կարգադրություն:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել