Կորոնավիրուս․ իրավիճակը տարածաշրջանում. 20․05

Մայիսի 20-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։

Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 4,947,929 է։ Մահացել է 325,650 մարդ, բուժվել՝ 1,719,406-ը։

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 308,705-ի։ Բուժվել է 85,392 մարդ, մահացել է՝ 2,972-ը։

Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 152,587 դեպք է գրանցվել, մահացել է 4,222 մարդ, բուժվել՝ 113,987-ը։

Մինչդեռ Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 7,183-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 126,949 դեպք։ Ապաքինվել է 98,808 մարդ։

Մինչդեռ Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 3,631 անձի մոտ, որից 2,253-ն ապաքինվել են, 43-ը՝ մահացել է։

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 713-ի։ Մահացել է 12 մարդ, բուժվել է 475 մարդ։

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 5,271-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 2,419 է, վիրուսից 67 մարդ է մահացել։

Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն առաջատար է։ 1,537,584 վարակված, 92,387 մահ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել