Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը պարզաբանում է ներկայացրել այսօր ԱԺ-ում հնչած իր հայտարարության կապակցությամբ։
«Մանիպուլացիան ժողովրդավարության թիվ մեկ թշնամին է:
Այսօր ԱԺ արտահերթ նիստից
Պատգամավոր.
«Ռեստորաններում ճաշելիս պետք է դիմակ ունենան՞»
«Իհարկե ՈՉ: Եթե նկատի ունեք ճաշելու պահին դիմակ ունենալու պահանջին, իհարկե ոչ, այսինքն ողջամտության սահմաններում պետք է դիտարկել այս պահանջները»:
Դուրս եմ գալիս իմանում` զանգվածային լրատվության որոշ միջոցներ փոխարենը նախագիծը ներկայացնեն հասարակությանը, զբաղված են համատեքստից կտրված վերնագրեր ստեղծագործելով»,-գրել է նա և կցել հետևյալ լուսանկարը:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2020/05/98000006_2919620294812455_831826060180979712_n.jpg)