Ճանապարհային երթևեկության ավտանգության բարելավման նպատակով, տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար 2020 թվականի մայիսի 16-ից Երևան քաղաքի Հասրաթյան-Շիրազի-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Ջանիբեկյան փողոցի երթևեկելի 1-ին գոտիով դեպի նշված խաչմերուկ երթևեկող տրանսպորտային միջոցները խաչմերուկում այսուհետ կարող են երթևեկել դեպի աջ կամ դեպի ձախ, նախկինում՝ միայն դեպի աջի փոխարեն:
![Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Հասրաթյան-Շիրազի-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում](https://www.police.am/timthumb?src=/resources/police/img/news/big/1589542430-0592.jpeg&q=75&w=780&wm=1)
![](https://www.police.am/upload/Ert.pop-15.05.20.jpg)