Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Հասրաթյան-Շիրազի-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում

Ճանապարհային երթևեկության ավտանգության բարելավման նպատակով, տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար 2020 թվականի մայիսի 16-ից Երևան քաղաքի Հասրաթյան-Շիրազի-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Ջանիբեկյան փողոցի երթևեկելի 1-ին գոտիով դեպի նշված խաչմերուկ երթևեկող տրանսպորտային միջոցները խաչմերուկում այսուհետ կարող են երթևեկել դեպի աջ կամ դեպի ձախ, նախկինում՝ միայն դեպի աջի փոխարեն:

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Հասրաթյան-Շիրազի-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել