Կորոնավիրուսից մահվան ևս 1 դեպք գրանցվեց, հիվանդացության նոր դեպքերը 59-ն են

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 1867, որից 866-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 971-ը, բացասական թեստերը եղել են՝ 19 296-ը, մահվան դեպքերը՝ 30-ը:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 59 նոր դեպք և 18 առողջացած։

Մահացած պացիենտը եղել է 67 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 27-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը  1808 էր, բուժվածները՝ 848-ը, փաստացի բուժվողները՝ 931-ը, բացասական թեստերը՝ 18 547-ը, մահվան դեպքերը՝ 29-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել