Քարվաճառի քաղաքացի Ալբերտ Մկրտչյանը, ում մոտ ախտորոշվել էր կորոնավիրուսային վարակ, ապաքինվել և այսօր դուրս է գրվել Հանրապետական բժշկական կենտրոնից: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Բժիշկների փոխանցմամբ՝ բուժումն իրականացվել է ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած ընթացակարգերի, որը թույլ է տվել շրջանցել հիվանդության բարդությունները: