Երևանի ավագանին ապրիլի 28-ի նիստի ժամանակ որոշում կկայացնի Հայ կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է․
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը. Հայ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանի 96-րդ տարեդարձի առթիվ, երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի, երկարամյա անբասիր աշխատանքով Երևանի մշակութային զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և հայկական մշակույթի զարգացմանն ուղղված բեղմնավոր գործունեության համար Վլադիլեն Ալեքսանդրի Բալյանին շնորհել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։