Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում իրականացվել է համավարակի պայմաններում անհատական պաշտպանիչ միջոցներին և բուժհաստատության ախտահանմանն առնչվող հերթական գործնական դասընթացը:
Դասընթացը նախատեսված էր միջին, կրտսեր բուժանձնակազմի և տնտեսական բլոկի աշխատակիցների համար: Այն վարել է բուժկենտրոնի որակի պատասխանատու Մարիեթ Թումյանսը, ով Առողջապահության համաշխարհային կառույցի կողմից սերտիֆիկացված մասնագետ է: