ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ մայրաքաղաք Երևանում շարունակվում է կարագի և բուսական յուղի գների նվազման դինամիկան: Մասնավորապես՝ ապրիլի սկզբի համեմատ 1 կգ կարագի գինը նվազել է շուրջ 180, բուսական յուղինը՝ 45 դրամով: Հատկանշական է, որ նշված ապրանքատեսակների գներն նույնիսկ ավելի ցածր են փետրվարի սկզբին արձանագրված գներից:
Ընթացիկ ամսվա սկզբի համեմատ գնի փոքր-ինչ նվազում է արձանագրվել նաև ալյուրի գծով, սակայն այն դեռևս 10 դրամով գերազանցում է փետրվարի գինը: Հացի գինը դիտարկված ամբողջ ժամանակահատվածում փոփոխություններ չի կրել:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ներկայացվող գրաֆիկական պատկերներում:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2020/04/94231158_2287106384918235_5168296625889607680_o.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2020/04/94430214_2287106414918232_2665678418699354112_o.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2020/04/94258920_2287106464918227_6648488170230906880_o.jpg)