Հայտարարություն՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության փորձագետ ներգրավելու մասին։
Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը․
Փորձագետը իրեն հանձնարարված ոլորտում իրականացնում և աջակցում է՝
– դատախազության, պաշտպանության, ազգային անվտանգության ծառայության օրենսդրության վերաբերյալ կառավարության, վարչապետի քննարկմանը կամ կարծիքին ներկայացված նախագծերի մասնագիտական փորձաքննությանը․
– առանձին հարցերի կառավարության ծրագրին և քաղաքականության հիմնական ուղղություններին համապատասխանության ուսումնասիրությանը, աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացվող մասնագիտական փորձաքննությանը.
– իր ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծերի մասնագիտական փորձաքննությանը, տալիս է դրանցով նախատեսված համապատասխան ոլորտի զարգացման, գործունեության արդյունավետության բարելավման մասին եզրակացություններ․
– իր գործունեության ոլորտի շրջանակներում մասնակցում է ՀՀ կառավարության ծրագրի վերաբերյալ պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացված առաջարկությունների ուսումնասիրությանը, ներկայացնում կատարման ընթացքի գնահատում և մասնագիտական դիրքորոշում.
– իր գործունեության ոլորտին առնչվող իրավաբանական անձանց կողմից ներկայացված դիմումների ընթացքի ապահովման աշխատանքներին.
– իր գործունեության ոլորտներին առնչվող՝ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գերակա խնդիրների կատարման ընթացքի նկատմամբ հսկողական աշխատանքներին.
մասնակցում է իր գործունեության ոլորտների վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին․
– իր գործունեության ոլորտների վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին․
– իր գործունեության ոլորտի շրջանակներում տեղեկանքների, տեղեկատվական նյութերի և եզրակացությունների նախապատրաստման աշխատանքներին.
– Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում հավանության արժանացած իր գործունեության ոլորտների վերաբերյալ կառավարության նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերջնական փաթեթը տրամադրում է Ազգային ժողովի հետ կապերի վարչությանը.
– մասնակցում է նախարարական պետաիրավական կոմիտեի նիստերի նախապատրաստման և կազմակերպման աշխատանքներին:
Փորձագետը նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից 1 տարի ժամանակահատվածով։
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
– առնվազն 2 օտար լեզվի իմացություն,
– ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Դատախազության մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքների, «ՀՀ կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի N 667-Լ որոշման և անհրաժեշտ այլ իրավական ակտերի իմացություն:
Փորձագետի պարտականությունները`
• Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2020 թվականի ապրիլի 23-ը ներառյալ։
• Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
Դիմող ՀՀ քաղաքացիները վարչապետի աշխատակազմ (ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (ցանկալի է հեռավար [email protected] էլեկտրոնային հասցեին):
1) դիմում (ձևանմուշը կցվում է).
2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.
3) կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
4) արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
6) մեկ լուսանկար 3×4 սմ չափսի.
7) համառոտ CV:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 11:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմ /ք.Երևան, Հանրապետության հրապարակ Կառավարական տուն 1, հեռ. +374 91 242 262, Լիլիթ Աբգարյան/: