ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հայտարարությունը՝ քննությունների և վարձավճարների վերաբերյալ

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հայտարարությունը՝ քննությունների վերաբերյալ․ «Հարգելի ուսանողնե՛ր,

Առաջիկա քննաշրջանի ու ավարտական կուրսի ուսանողների վերաբերյալ ստորև ներկայացնում ենք նոր տեղեկատվություն.

Նախնական տվյալներով՝  քննությունները կանցկացվեն մայիսի վերջից հունիս ընկած ժամանակահատվածում՝ կախված իրավիճակից օնլայն հարթակում կամ լսարանային պայմաններում։

Առաջինից երրորդ կուրսերում և մագիստրատուրայում սովորող ուսանողները պետք է վճարեն մինչև քննաշրջանի սկիզբը, ավարտական կուրսի ուսանողները՝ մինչև նախապաշտպանություն.

ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ

18 և ավելի ՄՈԳ ունեցող ուսանողները կարող են Չվճարել՝ մինչև Կառավարության 14-րդ ծրագրի հաստատումը և ընթացակարգային տեղեկատվության տրամադրումը

Հիմնադրամների դիմած ուսանողները կարող են չվճարել ակնկալվող մասով՝ մինչև քննաշրջանի մեկնարկը.

Կառավարության ծրագրի վերաբերյալ ստույգ տեղեկություն կտրամադրվի Կառավարության 14-րդ ծրագրի հաստատումից հետո, երբ կհստակեցվի ՄՈԳ-երի հարաբերակցությունը և թե ովքեր են ծրագրի շահառուները։

Ավարտական աշխատանքները կանցկացվեն առցանց հարթակում։ Ավարտական աշխատանքների նախապաշտպանությունները կմեկնարկեն մայիսի 4-ից, իսկ պաշտպանությունները՝ մայիսի 18-ից։ Ավարտական կուրսի ուսանողները իրենց աշխատանքների գրախոսությունները կստանան նախապաշտպանություններից հետո։

Ավարտական կուրսերում սովորող այն ուսանողները, ովքեր ունեն տեխնիկական միջոցների հետ կապված խնդիրներ, խնդրում ենք նախապես հայտնել»,-նշվում է ֆակուլտետի հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել