Պարզվել է Բակունցի փողոցում 38-ամյա տղամարդու սպանությունը կատարած անձի ինքնությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում Բակունցի փողոցում 38-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի 33-ամյա բնակիչ է:

Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ վերջինս ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (պօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով որպես մեղադրյալ է ներգրավվել, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020թ. ապրիլի 15-ին՝ ժամը 20:30-ին, Երևան քաղաքի Ա.Բակունցի փողոցից, մահացած վիճակում, «1-ին համալսարանական հիվանդանոց» է տեղափոխել Երևան քաղաքի 38-ամյա բնակիչ՝ հրազենային վնասվածքներով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել