Վերջ մոտ 80 տոկոս կարմիր գծերին․օրենսդրական նախաձեռնություն․ Սիսակ Գաբրիելյան

Ազգային ժողովի Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ներկայացրել է օրենքի նախագիծ, որով վերջ կդրվի մոտ 80 տոկոս կարմիր գծերին։

Նախատեսվում է, որ 12 վարչական շրջաններից կարմիր գծեր այս փուլում կմնա միայն Կենտրոնում և Արաբկիրի որոշ հատվածում։ Լուսանկարով տուգանել այլևս չի թույլատրվի, առնվազն 15 րոպե տեսանյութը պարտադիր կլինի։ Տարեկան բաժանորդագրության ժամկետը կավարտվի վճարման պահից մեկ տարի անց (ավագանու որոշում), առանց համարների կամ փակած համարներով կայանած մեքենաները կտեղափոխվեն հատուկ տարածք։

Վաճառքի կամ վարձույթի համար երկարաժամկետ կայանումը կարգելվի, դրանց համար կլինի հատուկ վայրեր, հատուկ սակագին։Գողության կամ այլ հանցագործությունների դեպքում տեսանյութերը կտրամադրվեն։Նախագծով լուծվում է Վճռաբեկ դատարանի 2019թ որոշման վարույթի հետ կապված խնդիրները։

 

https://www.facebook.com/sisak.gabrielyan/videos/2816137545133954/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել