Կանադայի 51-ամյա բնակիչ Գաբրիել Ուորթմանը Նոր Շոտլանդիայի նահանգում սպանել է առնվազն 16 մարդու, հայտնում է Meduza-ն։
Հարձակումը սկսվել է Պորտապիկ փոքր քաղաքում (Հալիֆաքսից 100 կմ հեռավորության վրա) շաբաթ երեկոյան, ապրիլի 18-ին։ Տներից մեկում և դրա հարևանությամբ, ոստիկանությունը գտել է մի քանի մահացած մարդու: Ուորթմանն այնուհետև սկսել է շրջել Նոր Շոտլանդիայի քաղաքների միջև՝ սպանելով մարդկանց և կրակ բացելով տների վրա:
Գաբրիել Ուորթմանը սպանությունները կատարել է Կանադայի ոստիկանության ծառայողի հագուսոով և շրջել է ոստիկանական մեքենայով: Ոստիկանությունը նշել է, որ հարձակվողը չի աշխատում որպես ոստիկան: Իշխանությունները կարծում են, որ հանցագործը նախանշել էին առաջին զոհերին, այնուհետև սպանել է պատահական մարդկանց: Կասկածյալի հետ փոխհրաձգության ընթացքում մահացել է ոստիկան Հեյդի Սթիվենսոնը, իսկ սպաներից մեկը վիրավորվել է:
Ոստիկաններն ի սկզբանե հայտնել են, որ Ուորթմանը ձերբակալվել է Անֆիլդի բենզալցակայանում, բայց հետո հայտնել են, որ նա մահացել է:
Դեռևս անհայտ են հանցագործության դրդապատճառները: