Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Գեղարքունիքի մարզի հարգելի’ բնակիչներ. Ցավով պետք է նշեմ, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է գրանցվել։ Շփման շրջանակը հաջորդականությամբ պարզվում է։
Մեր քաղաքացիները կամ ինքնամեկուսանում են, կամ տեղափոխվում համապատասխան հաստատություններ՝ ըստ բժշկական ցուցումների։ Խնդրում եմ խստագույնս պահպանել պարետատան ցուցումները և հետևել միայն պաշտոնական լրահոսին։
Առողջ եղե՛ք»։