Պետական տուրքի վճարումից ազատելը

Առհասարակ քաղաքացիական դատավարության մեջ հայցվորները վճարում են պետական տուրք գույքային հայցապահանջի դեպքում` հայցագնի երկու տոկոuի չափով, բայց ոչ պակաu բազային տուրքի 50 տոկոuից, իսկ ոչ գույքային պահանջներով` բազային տուրքի քառապատիկի չափով: Բազային տուրք է համարվում հազար դրամը:

Սակայն քրեական դատավարությունում քաղաքացիական հայցվորները պետական տուրք չեն վճարում: Այսպես, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի` «Քրեական դատավարությունում հարուցված քաղաքացիական հայցն ազատվում է պետական տուրքի գանձումից»:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել