Այսուհետ պետական օժանդակության 8-րդ միջոցառման շահառու են նաև այն քաղաքացիները ովքեր երթուղային տրանսպորտի գործունեություն են իրականացնում

Կառավարությունը տեղեկացնում է, որ այսուհետ պետական օժանդակության 8-րդ միջոցառման (https://bit.ly/2Kcgjr7) շահառու են համարվում նաև հետևյալ ոլորտներում ներգրավված քաղաքացիները և անհատ ձեռնարկատերերը.

ցամաքային տրանսպորտի գործունեություն (երթուղային տրանսպորտ),
նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ),
սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ),
զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն։

9-րդ միջոցառման (https://bit.ly/3esMosE) շահառու է համարվում նաև այն ընտանիքը, որի գրանցված աշխատանք ունեցող ծնողը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։

Հակաճգնաժամային սոցիալական բոլոր ծրագրերին կարող եք ծանոթանալ և դիմել այստեղ՝ https://dimum.ssa.am/ ։

Հարցերի դեպքում զանգահարե՛ք՝ 011 300 114 հեռախոսահամարին։

Այսուհետ պետական օժանդակության 8-րդ միջոցառման շահառու են նաև այն քաղաքացիները ովքեր երթուղային տրանսպորտի գործունեություն են իրականացնում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել