Թվով 54 համայնքներում իրականացնում է ներտնտեսային ցանցերի մաքրման աշխատանքներ

Մարտի 1-ից «Արտաշատ» ՋՕԸ-ն իր տարածքում ընդգրկված թվով 54 համայնքներում իրականացնում է ներտնտեսային ցանցերի մաքրման, նորոգման, մետաղական և պոլիէթիլենային խողովակների տեղադրման աշխատանքներ, Մխչյան հեռացնող ջրանցքի և Դվին ջրանցքի նորոգման և մաքրման աշխատանքներ, միջտնտեսային բաժանարարների մաքրման աշխատանքներ, փակ և բաց ջրագծերի նորոգման և տարիներով կուտակված աղբի մաքրման ու տեղափոխման աշխատանքներ։

Այս մասին տեղեկացնում են Արարատի մարզպետարանից։

Իրականացվել են նաև հիդրոտեխնիակական կառուցվածքների վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև վերանորոգվել են խորքային հորերը։

Բացի դա, Արաքսավանի, Բուրաստանի, Բաղրամյանի, Քաղցրաշեն 1,2, Փոքր Վեդի, Վեդի 1, 2, 3, 4, 5, 6, Սիսավանի, Գոռավան, Գոռավան 1, Դաշտաքար 1, պոմպակայաններում վերանորոգվել են պոմպերը և արդեն պատրաստ են ջրամատակարարման։

«Արտաշատ» ՋՕԸ-ի տարածքում վերանորոգվում և տեղադրվում են ապամոնտաժված հոսանքափոխակերպիչները (տրանֆորմատոր):Իրականացվում են ինչպես էքսկավատորներով, մեքենա մեխանիզատորներով, այնպես էլ ձեռքով մաքրման աշխատանքներ։

Իրականացվել են նաև «Արտաշատ» ջրանցքի փորձարկման աշխատանքներ։Նշենք, որ արտակարգ դրության պայմաններում «Արտաշատ» ՋՕԸ-ի աշխատակիցների մեծ մասն ամենօրյա ծանրաբեռնված ռեժիմով կատարում են իրենց աշխատանքը, որպեսզի այս դժվար օրերին գյուղացիները ոռոգման հետ կապված խնդիրներ չունենան։ Աշխատանքները չեն դադարել անգամ անբարենպաստ եղանակային օրերին։

Աշխատանքներն իրականացվում են՝ պահպանելով պարետատան և առողջապահության նախարարության բոլոր ցուցումները։

«Արտաշատ» ՋՕԸ վարչական շենքն ախտահանվում է, ներսում աշխատակիցները պահպանում են հիգիենայի բոլոր կանոնները, շենքում քաղաքացիների ընդունելությունն արգելված է, սակայն, նրանց նամակներն ու դիմումները ստանում ու պատասխանում են առցանց եղանակով։ Իսկ դրսում մաքրման և վերանորոգման աշխատանքներ իրականացնողներն ապահովված են ախտահանիչ նյութերով ու համավարակից պաշտպանվելու այլ պարագաներով։

«Արտաշատ» ՋՕԸ-ի սպասարկման տարածքում ընդգրկված են Նոր Կյուրի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Դիտակ, Ջրաշեն, Արևշատ, Աբովյան, Լանջազատ, Մրգավետ, Մխչյան, Դիմիտրով, Արաքսավան, Բյուրավան, Նշավան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Մրգավան, Այգեզարդ, Այգեպատ, Այգեստան, Գետազատ, Դեղձուտ, Կանաչուտ, Հնաբերդ, Մրգանուշ, Նարեկ,Նորաշեն, Ներքին Դվին, Վարդաշեն, Վերին Դվին, Վերին Արտաշատ, Քաղցրաշեն, Շահումյան, Ոստան, ք.Արտաշատ, Բերդիկ, ք.Վեդի, Վանաշեն, Սիսավան, Արալեզ, Նոր Կյանք, Նոր Ուղի, Գինեվետ, Տափերական, Փոքր Վեդի, Գոռավան, Դաշտաքար, Ուրցաձոր,Ավշար, Արարատ համայնքները, այդ թվում՝ Մխչյան հեռացնող ջրանցքը, Դվին ջրանցքը:

«Արտաշատ» ՋՕԸ-ն պատրաստ է ոռոգման սեզոնին։ Այս ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն ոչ միայն գարնանը, այլև՝ ողջ ամռան ընթացքում։

Հորդորում ենք քաղաքացիներին՝ վերոնշյալ տարածքներում աղբ չթափել և պահպանել մաքրությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել