Տնտեսվարողի մոտ դիտարկվել է աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վիճակը․ ԱԱՏՄ

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ԱԱՏՄ աշխատակիցները շարունակում են մշտադիտարկման աշխատանքները արտակարգ դրության պայմաններում աշխատելու թույլտվություն ունեցող տնտեսվարողների շրջանում:

Այս մասին տեեկացնում են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։

Հաշվի առնելով մեծաքանակ աշխատողներ ունենալու հանգամանքը՝ ապրիլի 6-ին, 7-ին և 8-ին ԱԱՏՄ-ն մշտադիտարկման աշխատանքներ է իրականացրել «ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱ-ՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲ ընկերությունում:

Տնտեսվարողի մոտ դիտարկվել է աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վիճակը։

ԱԱՏՄ տարածքային կենտրոնների աշխատակիցները շարունակում են կատարել իրենց պարտականությունները։ Դիտարկումները լինելու են շարունակական՝ ուղղված թերությունների կանխարգելմանը, խախտումների բացահայտմանը և վերացմանը։

Պարետի որոշմամբ հաստատված Ուղեցույցի նորմերի պահպանումը պարտադիր է արտակարգ պայմաններում գործելու թույլտվություն ունեցող բոլոր տնտեսվարողների համար։ Խախտումների համար սահմանված են պատասխանատվության միջոցներ։

ԱԱՏՄ-ն ևս մեկ անգամ հորդորում է տնտեսվարողներին’ խստորեն պահպանել Պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի նորմերը:

На изображении может находиться: обувь, растение и на улице На изображении может находиться: в помещении
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել