Հաշվի առնելով բազմաթիվ քաղաքացիների կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն ուղղված հարցումները և դիմումները՝ տեղեկացնում ենք, որ Ծառայությունում պարտավորություն ունեցող քաղաքացին, որի աշխատավարձը փոխանցվում է բանկային հաշվեհամարին և կիրառվել է արգելանք, կարող է ներկայացնել գործատուի կողմից տրված համապատասխան տեղեկանք՝ արգելանքը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի հիման վրա մասնակի վերացնելու համար:
Այս մասին տեղեկացնում են հարկադիր կատարումն ապահաովող ծառայությունից։
Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ գործատուի կողմից տրված տեղեկանքը պարտապանի համապատասխան դիմումի հետ միասին կարող է ուղարկվել էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am/hy/) կամ փոստային ծառայության միջոցով: