ՀԿԱԾ-ում պարտավորություն ունեցող քաղաքացին, որի աշխատավարձի վրա կիրառվել է արգելանք կարող է ներկայացնել համապատասխան տեղեկանք՝ արգելանքը մասնակի վերացնելու համար

Հաշվի առնելով բազմաթիվ քաղաքացիների կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն ուղղված հարցումները և դիմումները՝ տեղեկացնում ենք, որ Ծառայությունում պարտավորություն ունեցող քաղաքացին, որի աշխատավարձը փոխանցվում է բանկային հաշվեհամարին և կիրառվել է արգելանք, կարող է ներկայացնել գործատուի կողմից տրված համապատասխան տեղեկանք՝ արգելանքը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի հիման վրա մասնակի վերացնելու համար:

Այս մասին տեղեկացնում են հարկադիր կատարումն ապահաովող ծառայությունից։

Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ գործատուի կողմից տրված տեղեկանքը պարտապանի համապատասխան դիմումի հետ միասին կարող է ուղարկվել էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am/hy/) կամ փոստային ծառայության միջոցով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել