Ախտահանվում են նաև փողոցները․ Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի հայտնում են, որ քաղաքապետարանը, ԱԻՆ-ի հետ համագործակցությամբ, ամենօրյա ռեժիմով ախտահանում է Երեւանի կանգառները, աղբամանները եւ տրանսպորտային միջոցները եւ այլ հանրային վայրեր: ԵԱՍՄ համայնքային հիմնարկը նաեւ ջրցան մեքենաներով ախտահանում է փողոցները:

Ախտահանման աշխատանքները աջակցություն են ստանում նաեւ հասարակական սեկտորից: Շնորհակալություն հայտնելով համայնքի աջակիցներին՝ այնուհանդերձ, հորդորում ենք բոլորին՝ նման կարգի աջակցության դեպքում անպայման համաձայնեցնել դա քաղաքային իշխանության մարմինների հետ՝ առնվազն աշխատանքը համակարգելու եւ անվտանգության նկատառումներով:

Հատկապես արտակարդ դրության պայմաններում աշխատանքները պետք է համակարգված լինեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել