Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել Քրեկան օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Նախատեսվում է, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով թմրամիջոցների մաքսանենգությունը՝ կպատժվի ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:
Նախատեսված արարքը, որը կկատարվի՝ թմրամիջոցների զգալի չափերով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ կպատժվի ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:
Նախատեսված արարքը, որը կկատարվի՝ թմրամիջոցների խոշոր չափերով, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ կպատժվի ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ: Կազմակերպված խմբի կողմից, մաքսային կամ սահմանային հսկողություն իրականացնող անձի նկատմամբ բռնություն գործադրելով՝ կպատժվի ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:
Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով հոգեմետ նյութերի զգալի չափերով և թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պրեկուրսորների խոշոր չափերով մաքսանենգությունը՝ կպատժվի ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ: