Նախատեսվում է, որ ՀՀ պետական սահմանով թմրամիջոցների մաքսանենգությունը կպատժվի ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով

Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել  Քրեկան օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Նախատեսվում է, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով թմրամիջոցների մաքսանենգությունը՝ կպատժվի ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

Նախատեսված արարքը, որը կկատարվի՝ թմրամիջոցների զգալի չափերով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ կպատժվի ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

Նախատեսված արարքը, որը կկատարվի՝ թմրամիջոցների խոշոր չափերով, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ կպատժվի ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ: Կազմակերպված խմբի կողմից,  մաքսային կամ սահմանային հսկողություն իրականացնող անձի նկատմամբ բռնություն գործադրելով՝  կպատժվի ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով հոգեմետ  նյութերի զգալի չափերով և  թմրամիջոցների և հոգեմետ  նյութերի պրեկուրսորների խոշոր չափերով մաքսանենգությունը՝ կպատժվի ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել