Ալյուրի, ձեթի, պանրի, թթվասերի, կարագի… պակաս չկա, անհանգստանալու կարիք չկա. ՏՄՊՊՀ նախագահ

Կառավարությունում ընթանում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի մամուլի ասուլիսը:

Նա նշեց, որ շուրջօրյա աշխատանքային խումբ կա ստեղծված, որը 2 հարց է կարգավորում՝ գների և պաշարների մոնիթորինը՝ ՀՀ ողջ տարածքում:

«Գների մոնիթորինգ իրականացվում է հետևյալ կերպ. նախ մենք Պետեկամուտների կոմիտեից ամենօրյա ռեժիմով ստանում են տեղեկություն ՀԴՄ-ների՝ բուն փաստացի վաճառքների գների հետ կապված, տնտեսվաորղներից ստանում ենք իրենց տվյալները, թե ով ինչքանով է վաճառում: Իհարկե մոնիթորինգ ենք անում հիմնական խոշոր խաղացողներին»,-նշեց նա:

Գեղամ Գևորգյանի խոսքով, օնլայն ժամանակում հնարավորություն կլինի հետևել վաճառքի տվյալներին, գներին, ներմուծման արժեքներին, արտահանման խնդիրներին՝ եթե այդպիսիք լինեն, ինվոյսային գներին:

Մարզերում փոքր տնտեսվարող սուբյեկտները ևս մոնիթորինգի են ենթարկվում:

«Հավանական է, որ մենք որոշում կկայացնենք և բոլոր տնտեսվարող սուբյեկտներին կտանք զգուշացում՝ այս իրավիճակում հետագա խախտումները հաշվի կառնենք որպես ծանրացնող հանգամանք և կհորդորենք մեր տնտեսվարողներին դրսևորել պատշաճ վարքագիծ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է առկա պաշաներին, նա նշեց, որ ևս մոնիթորինգի են ենթարկվում, ստուգվում է օրվա ծավալի սպառումը, մնացորդը, արտադրությունն ու ներմուծումը: «Անհանգստացնող երևույթներ չեն նկատվում»,-ասաց ՏՄՊՊՀ նախագահը՝ նշելով, որ զուտ աշխատակիցները չեն կարողանում ֆիզիկապես հասցնել տեղավորել ապրանքները խանութներում:

Նա հավելեց, որ արդեն 2 վարչական վարույթ է հարուցվել՝ ալկոգելերի անբարեխիճ վաճառքների հետ կապված:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել