Պաշտպանյալիս բաժնում դաժան ծեծի են ենթարկել. փաստաբան

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել տեղեկացնելով, որ իր պաշտպանյալին  ոստիկանությունում դաժան ծեծի են ենթարկել։

«Ոստիկանության վայրագությունները շարունակվում են: Մի քանի ժամ առաջ պաշտպանյալս ոստիկանության Արաբկիրի բաժնում սարսափելի ծեծի է ենթարկվել: Այժմ բուժօգնության խնդիրներով ենք զբաղված, քիչ անց լայվով կներկայացնեմ կատարվածը:

Նկարներում ոստիկանությունում խոշտանգված Կ. Հ.֊ի վնասվածքների մի մասն են, բացի այս Կ. Հովհաննիսյանի մոտ ախտորոշվել է փայծախի լայնացում, որը հարվածների հետևանք է, ձեռքի մատը դուրս ընկած է և այլն:

Հուսով եմ մեղավորները արագ կբացահայտվեն և կենթարկվեն պատասխանատվության: Սա պատվի հարց է հենց ոստիկանության համար, քանի որ նման կադրերը պախարակում են համակարգը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել