Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել տեղեկացնելով, որ իր պաշտպանյալին ոստիկանությունում դաժան ծեծի են ենթարկել։
«Ոստիկանության վայրագությունները շարունակվում են: Մի քանի ժամ առաջ պաշտպանյալս ոստիկանության Արաբկիրի բաժնում սարսափելի ծեծի է ենթարկվել: Այժմ բուժօգնության խնդիրներով ենք զբաղված, քիչ անց լայվով կներկայացնեմ կատարվածը:
Նկարներում ոստիկանությունում խոշտանգված Կ. Հ.֊ի վնասվածքների մի մասն են, բացի այս Կ. Հովհաննիսյանի մոտ ախտորոշվել է փայծախի լայնացում, որը հարվածների հետևանք է, ձեռքի մատը դուրս ընկած է և այլն:
Հուսով եմ մեղավորները արագ կբացահայտվեն և կենթարկվեն պատասխանատվության: Սա պատվի հարց է հենց ոստիկանության համար, քանի որ նման կադրերը պախարակում են համակարգը։