Կորոնավիրուսով վարակված Թոմ Հենքսը հայտարարություն է տարածել

Երեկ հաստատվեց այն տեղեկությունը, որ դերասան Թոմ Հենքս կնոջ՝ Ռիտա Ուիլսոնի, հետ հիվանդացել է կորոնավիրոսով, կարանտինում են: Հաշվի առնելով երկրպագուների հետաքրքրությունն իրենց առողջական վիճակի մասին՝ Հենքսը նոր լուսանկար է հրապարակել Instagram-յան էջում, և գրել է․

«Ողջույն, ընկերներ։ Ռիտան ու ես ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր այդքան լավ հոգ են տանում մեր մասին։ Մեզ մոտ COVID-19 է հայտնաբերվել, և մենք մեկուսացման մեջ ենք, որպեսզի հիվանդությունն ավելի չտարածվի։ Կան մարդիկ, որոնց դեպքում դա կարող է շատ լուրջ հիվանդության հանգեցնել։

Հիշեք, ոչ անկախ ներկայիս իրադարձություններից՝ բեյսբոլում լաց չեն լինում»,- գրել է Թոմը՝ հավելելով, որ վիրուսի դեմ պայքարի համար մարդիկ պետք է հետևեն բժիշկների և  փորձագետների խորհուրդներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել