14 և 16-ամյա եղբայրները իրենց պատկանող խանութից գողություն են արել. նրանք խոստովանել են կատարածը և հանձնվել ծնողներին

 

Փետրվարի 29-ին ոստիկանության Մուշի բաժնում մի քաղաքացուհի հաղորդում է տվել, որ փետրվարի 28-ից 29-ն ընկած ժամանակահատվածում Գյումրիի Վազգեն Սարգսյան փողոցի իրենց պատկանող խանութից գողություն են արել։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Ոստիկանները դեպքի վայրում արձանագրեցին, որ կոտրել են խանութի դռան ապակին և հափշտակել ապրանքներ։

Մարտի 2-ին ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումներով, հանցագործությունը կատարելու կասկածանքով, ոստիկանություն են ներկայացվել 14 և 16-ամյա եղբայրներ։ Նրանք խոստովանել են կատարածը և հանձնվել ծնողներին։

Կատարվում է հետաքննություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել