Հռոմի Պապը կորոնավիրուսային թեստ է հանձնել

Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը կորոնավիրուսի թեստ է հանձնել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Լրատվականը նշում է, որ թեստի արդյուքները բացասական են եղել: Վատիկանի խոսնակ Մատեո Բրունին դեռ հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը:

Բացի այդ, 83-ամյա պոնտիֆիկը, որի թոքը մասամբ հեռացված է, անցյալ շաբաթ չեղարկել է իր մասնակցությամբ միջոցառումների մեծ մասը:

Հիշեցնենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 90,800 է: Հիվանդության դեպքերի առավելագույն քանակը գրանցվել է Չինաստանում, որին հաջորդում են Հարավային Կորեան (4335), Իտալիան (2036) և Իրանը (1501): Չինաստանի սահմաններից դուրս վիրուսից մահացել է 128 մարդ: Աշխարհում, ընդհանուր առմամաբ, մահացել է 3116 մարդ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել