Բռունցքով հարվածել է անծանոթի դեմքին

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Դավիթ Գ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, անձը կարևորելով հասարակության նկատմամբ, իր բարձր դիրքը ընդգծելու նպատակով անհիմն վիճաբանության մեջ է մտել նույն պահին Սթար սուպերմարկետից դուրս եկած Երևան քաղաքի բնակիչ Անդրանիկ Ա.-ի հետ, որի ընթացքում դիտավորությամբ բռունցքով հարվածել է վերջինիս դեմքի աջ հատվածին` պատճառելով Անդրանիկ Ա.-ի առողջությանը միջին ծանրության վնաս` առողջությանը տևական քայքայումով:.

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել