Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման արդյունքում հաշվապահների աշխատավարձերը չեն նվազել

Այսօր մամուլում հրապարակվել էր տեղեկություն, թե իբր մանկավարժների աշխատավարձի բարձրացման հետևանքով նվազելու են դպրոցների ոչ մանկավարժերի աշխատավարձերը, մասնավորապես՝ հաշվապահների։ Նյութում նշվում էր, թե հունվարի 1-ից՝ նախկին 120 հազար դրամի փոխարեն, ստանալու են եռակի անգամ պակաս:

Այս մասին հայտնում է կառավարության կողմից գործարկվող «Տեղեկատվության ստուգման կենտրոն» պետական տեղեկատվական հարթակը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից Տեղեկատվության ստուգման կենտրոնին հայտնեցին, որ ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը որևէ կերպ չի առնչվում դպրոցի մյուս աշխատակիցների աշխատավարձին և, որ հաշվապահների, կամ այլ՝ ոչ մանկավարժ աշխատակիցների աշխատավարձերը չեն նվազել։ Ավելին, այն աշխատակիցները, որոնց աշխատավարձը «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափաքանակից ցածր է եղել, հունվարի 1-ից ստանում են բարձրացված աշխատավարձ:

Ինչ վերաբերում է մարզպետների կողմից հաստիքներ կրճատելու հատվածին, հայտնում ենք, որ հաստիքացուցակը տնօրենի առաջարկով հաստատում է դպրոցի կառավարման խորհուրդը և այն ներկայացնում է լիազոր մարմնին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել