Շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զիկատար բնապահպանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություը «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու կառավարության որոշման նախագիծը:
Նախատեսվում է, որ վերակազմակերպման հետ կապված ծախսերը կկատարվեն «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կապահովվի «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնվnղ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև գույքի կազմի և արժեքի հաստատումը: