Ինչու՞ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն այսօր չի ներկայացել դատարան

«Մարտի» 1-ի գործով անցնող, ՀՀ Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը պարզաբանում է տարածել, որում ասվում է․

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանը հարկ չհամարեց ամբողջությամբ հրապարակել այսօրվա դատական նիստին չներկայանալու դրդապատճառների վերաբերյալ Դատարանին հասցեագրված դիմումս, ուստի այն հրապարակում եմ նման եղանաքով։

Հ.Գ. Շարունակում եմ հանդիսանալ պարոն Արմեն Գեւորգյանի պաշտպանը։

Արմեն Գեւորգյանի պաշտպան, փաստաբան Էրիկ Ալեքսանյան»․

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 21-ին, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, կայացավ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը:

Դատական նիստի ժամանակ դատավորը նշեց, որ պաշտպանների կարծիքով հունվարի 9-ին, դատական նիստում պաշտպանության կողմին տուժողի իրավահաջորդի կողմից հնչեցվել է սպառնալիք, պաշտպանության կողմի կարծիքով դատարանը պատշաճ չի արձագանքել նման միջադեպին և այդ պատճառով գտնում են, որ զրկված են իրենց իրավունքներն ու պարտականությունները լիարժեք իրացնելու հնարավորությունից և հայտնում են, որ այդ իսկ պատճառով չեն ներկայանալու դատական նիստին։

Նիստին չէին ներկայացել Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Արամ Օրբելյանը, Հայկ Ալումյանը, Հովհաննես Խուդոյանը, Արամ Վարդևանյանն ու Ռուբեն Սահակյանը, Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ պատճառաբանելով, որ զրկված են իրենց իրավունքները և պարտականությունները կատարելու հնարավորությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել