Հայկ Մարությանը շրջայց է իրականացրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շրջայց է իրականացրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:

«Շատ շուտով, եվրոպական բյուջետային ավիաընկերությունների՝ հայաստանյան շուկա մուտք գործելով սպասում ենք տուրիստական մեծ հոսք Երևան։ Բնական է, քաղաքն իր ենթակառույցներով պետք է պատրաստ լինի Երևանին վայել ձևով դիմավորելու հյուրերին։

Ժամանակակից քաղաքի դարպասը օդակայան է՝ առաջին տպավորությունը, որ ունենում են զբոսաշրջիկները մեր երկրի մասին։ Այսօր այցելեցի Զվարթնոց, օդակայանի տնօրինության ուղեկցությամբ ծանոթացա կառույցի աշխատանքի պայմաններին ու խնդիրներին»,- իր ֆեյսբուքյան էջում նշել է քաղաքապետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել