Դիվանագետների ռոտացիան և դիվանագիտական ծառայությանը հավասարազոր պաշտոններ

ՀՀ կառավարության օրակարգում արդեն իսկ ընդգրկվել է «Դիվանագետների ռոտացիա իրականացնելու կարգը» որոշման նախագիծը, որով նախատեսվում է դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց շրջանում պարբերաբար իրականացնել ռոտացիա:

«Ռոտացիոն սկզբունքի համաձայն` անձը նույն պաշտոնում որոշակի ժամանակահատված պաշտոնավարելուց հետո ենթակա է փոխադրման համարժեք այլ պաշտոնի՝ տեղաբաշխման ծրագրավորման հիման վրա: Ռոտացիոն իրականացվելու է ինչպես Հայաuտանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում, այնպես էլ oտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում: Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայության ժամկետն առնվազն երկու տարի է: Oտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայության ժամկետը երկու տարի է, որը ՀՀ արտաքին գործերի նախարարի որոշմամբ կարող է երկարաձգվել, uակայն մեկ տարվանից ոչ ավելի ժամկետով» – նշում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:

 

 

«ՀՀ-ում գործող դիվանագիտական ծառայության պաշտոնները հավասաերցվում են օտարերկրյա պետությունում գործող հետևյալ դիվանագիտական ծառայողներին .

 

1. ՀՀ-ում նախարարության աշխատակազմի վարչության պետ, առանձնացված uտորաբաժանման ղեկավար, առանձնաց­ված uտորաբաժանման ղեկավարի տեղակալ = Oտարերկրյա պետությունում արտակարգ դեuպանորդ և լիազոր նախարար

 

2. ՀՀ-ում նախարարության աշխատակազմի կամ նախարարության աշխատակազմի առանձ­­նաց­­­ված uտորաբաժանման բաժ­նի վարիչ (պետ), խորհրդական = Oտարերկրյա պետությունում դեuպանության խորհրդական, հյուպատոս,

 

3. ՀՀ-ում առաջին քարտուղար = Oտարերկրյա պետությունում առաջին քարտուղար, փոխհյուպատոu,

 

4. ՀՀ-ում երկրորդ քարտուղար = Oտարերկրյա պետությունում երկրորդ քարտուղար,

 

5. ՀՀ-ում երրորդ քարտուղար = Oտարերկրյա պետությունում երրորդ քարտուղար,

 

6. ՀՀ-ում կցորդ = Oտարերկրյա պետությունում կցորդ »:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել