Արագածոտնի Մեծաձոր համայնքում ավագանիների ստորագրություններ են կեղծվել

Ոստիկանության Թալինի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքում կատարված աօպրինությունների վերաբերյալ։ Մասնավորապես, համայնքի ղեկավարը չարաշահել է պաշտոնեական դիրքն ու կեղծիքներ կատարել։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Մեծաձորի համայնքապետարանի որոշ պաշտոնատար անձինք այս տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին կազմել են կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակությամբ մի քանի հողամաս վարձակալությամբ տրամադրել են մի քաղաքացու։ Պարզվել է, որ Մեծաձոր համայնքի ավագանին նիստեր չի գումարել, ինչպես և հիշյալ հողամասերը վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերում ստորագրությունները կեղծված են։

Նախապատրաստված նյութերի հիման վրա ոստիկանության Թալինի բաժնում քրեական գործ է հարուցվել պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։ Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է նախաքննական մարմնին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել