Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23, 43 հասցեում գտնվող, նավթամթերքի իրացմամբ զբաղվող «ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄՈՒՐԱԴ Վ.» ԱՁ-ում՝ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից, անցկացվեցին ստուգումներ: Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։
Ստուգման արդյունքներից պարզ դարձավ, որ նավթամթերքի իրացման չափիչ սարքավորումները ստուգաչափված չեն: Տնտեսվարողի նկատմամբ՝ հայտնաբերված խախտման համար, կիրառվել է վարչական տույժ՝ օրենքով սահմանված կարգով:Թերությունները շտկվել են: